ԱՄՆ-ն հրթիռակոծել է Սիրիայի կառավարական զորքերի ռազմաբազան

ԱՄՆ-ն հրթիռակոծել է Սիրիայի կառավարական զորքերի ռազմաբազան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է արձակել հրթիռակոծել Սիրիայում կառավարական ռազմական բազան, որտեղից ենթադրաբար տեղի է ունեցել Իդլիբի քիմիական հարձակումը: Այս մասին հայտարարությունը հնչեցվել է նախագահի Մար ա Լագո կալվածքից /Ֆլորիդա նահանգ/:



Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, իր հրամանը Թրամփը հիմնավորել է այն իրողությամբ, որ անհրաժեշտ է ոչնչացնել եւ զսպել քիմիական զենքով գործողությունների իրականացումը, ինչը համարել է ԱՄՆ ազգային շահերի ներկայիս հրամայականներից մեկը:



NBC հեռուստակայանը հաղորդում է, որ արդեն իսկ հիսուն թեւավոր հրթիռներով հարված է հասցվել Ասադի զորքերի բազային եւ այն կարող է կրկնվել, եթե Թրամփը նորից հրաման արձակի: Թրամփը նաեւ կոչ է արել քաղաքակիրթ աշխարհին միավորվել ընդդեմ քիմիական զենքով գործողությունների: Հարվածները հասցվել է Հոմս քաղաքի մերձակայքում գտնվող բազային: