Միացյալ Նահանգները Ռուսաստանի համաձայնությունը չի հարցրել Սիրիայում հրթիռային հարված հասցնելու համար. Ռեքս Թիլերսոն

Միացյալ Նահանգները Ռուսաստանի համաձայնությունը չի հարցրել Սիրիայում հրթիռային հարված հասցնելու համար. Ռեքս Թիլերսոն

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայում հարված հասցնելու համար թույլտվություն չի խնդրել Ռուսաստանից: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը եւ հրամանն արձակվել է Միացյալ Նահանգների կողմից:



Միաժամանակ նաեւ գործողությունն իրականացվել է միակողմանի կերպով առանց կոալիցիայի հետ գործակցության: Հարվածի թիրախ է ընտրվել Հոմսի Շայրաթ օդանավակայանը եւ հարակից ռազմական բազան, որը օգտագործվում էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից ԻՊ դեմ գործողություններ իրականացնելիս: Սպասվում է, որ առաջիկա ժամերին կատարվածի առնչությամբ հայտարարությամբ հանդես կգա Մոսկվան:



Վերլուծաբանները կանխատեսում են ռուս-ամերիկյան նոր առճակատում` չբացառելով բախման հավանականությունը: Ըստ ամենայնի այս միակողմանի գործողությունը Կրեմլը հենց այնպես չի թողնի: Թրամփը, որքան էլ իր թիմակիցները հայտարարեն, թե ցույց տվեց, որ պատրաստ է կտրուկ գործողությունների, արդեն իսկ քննադատության թիրախ է դառնում հենց Միացյալ Նահըանգների հասարակության կողմից ավելի գցելով իր վարկանիշը: