Ռուս պատգամավորը կանխատեսում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացում

Ռուս պատգամավորը կանխատեսում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացում

Միացյալ Նահանգների հարվածը Սիրիայում Հոմսի ռազմական բազային, կարող է բերել Մերձավոր Արեւելքում հակամարտությունների սրմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Անրդեյ Կրասովը:



«Այդ հարվածը Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման նոր փուլ է բացում: Այս չմտածված եւ անպատասխանատու գործողությունները դրական չեն անդրադառնա գլոբալ անվտանգության համակարգի վրա եւ հատկապես Մերձավոր Արեւելքի անվտանգության վրա: Չի բացառվում որ նոր հակամարտություններ էլ սկսվեն»”,- ասել է Կրասովը հավելելով որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում մեծ հրդեհ է ցանկանում բորբոքել: Այս համատեքստում Կրասովը չի բացառել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կվատթարանան: