Սիրիական զինուժը տարհանվել էր ավիահարվածից առաջ

Սիրիական զինուժը տարհանվել էր ավիահարվածից առաջ

АВС հեռուստակայանը հայտնում է, որ սիրիական զինուժը էվակուացվել է ամերիկյան զինուժի կողմից Հոմսի ռազմական բազայի հարվածից առաջ: Ըստ հաղորդման տարհանվել են ինչպես զինվորականները, այնպես էլ սարքավորումները:



Հեռուստակայանը նշում է, որ սիրիացի զինվորականների գործողություններից կարելի է կարծել, որ նրանք սպասել են օդային հարվածին, որը տեւել է երեսունհինգ րոպե:



Հիշեցնենք, որ անցյալ գիշեր ամերիկյան օդուժը հիսունինը թեւավոր հրթիռ է արձակել Հոմսի ռազմական բազայի վրա, որը գտնվում էր Ասադի զորքերի հսկողության տակ եւ օգտագործվում ԻՊ դեմ պայքարում: