Հունաստանի Պնախարարությունը դատապարտել է Հոմսի ավիահարվածը

Հունաստանի Պնախարարությունը դատապարտել է Հոմսի ավիահարվածը

Հունաստանի Պաշտպանության նախարարությունը դատապարտել է Սիրիայում անցյալ գիշեր ամերկյան զինուժի կողմից հասցված ավիահարվածը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:



«Հունաստանը դեմ է Սիրիայի հարցում ցանկացած ռազմական միջամտությանը եւ կոչ է անում երկխոսության եւ խաղաղ համակեցության»,- պարբերականի հետ զրույցում ասել է հունական պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան աղբյուրը:



Հիշեցնենք, որ երեկ գիշեր ամերիկյան օդուժը հարվածել էր Հոմսի Շարիաթի օդանավակայանին: Հայտնի է դարձել, որ կա հինգ զոհ: ԱՄՆ-ն այսպես պատասխանել է Դամասկոսի այսպես կոչված քիմիական զենքի կիրառմանը: Դամասկոսը հերքում է մեղադրանքներն առ այն, որ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք է կիրառել եւ իր հերթին նույնի մեջ մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին: Ռուսական կողմը հայտարարել է, որ քիմիական զենքը պահվել է ժամանակին այդ զինապահեստում եւ տեղափոխվել է Իրաք: