ԻՊ գրոհայինները 140 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել Մոսուլում

ԻՊ գրոհայինները 140 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել Մոսուլում

 



ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլում 140 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել: Այս մասին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի Անվտանգության խորհուրդը: Ըստ հաղորդման, վերջիններս փորձել են փախչել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքից եւ անցնել կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող տարածք: Մահապատժի ենթարկվածների դիակները կախվել են էլեկտրասյուններից՝ ի ցույց մյուսների: Նշենք, որ ներկայումս գրոհայինները լիովին շրջափակման մեջ են եւ չունեն ելքի եւ հաղորդակցության որեւէ միջոց: Կառավարական ուժերը շարունակում են երկիրը մաքրել ահաբեկիչներից: Ազատագրված է Մոսուլի մեծ մասը: