Թուրքիան Սիրիայի հետ սահմանային պատ է կառուցում

Թուրքիան Սիրիայի հետ սահմանային պատ է կառուցում

Թուրքական ռազմական գերատեսչությունը այսօր հայտարարել է, որ ավարտել է Սիրիայի հետ սահմանային պատի կառուցման հերթական փուլը: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալություն: Ըստ հայտարարության՝ Սիրիայի հետ սահմանային պատը ունի 556 կմ երկարություն եւ հանդիսանում է երկրի սահմանների ֆիզիկական անվտանգության ծրագրի բաղկացուցիչ մասը:



Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Թուրքիայի Պնախարար Ֆըքրի Ըշիկը հայտարարել էր, որ պատը ունենալու է 825 կմ երկարություն: Այն բետոնե է, յուրաքանչյուր բլոկը կշռում է յոթ տոննա: Պատի երկարությունը երեք մետր է, լայնությունը` երկու մետր եւ պատված է փշալարերով: Աշտարակներում տեղակայվելու են ինքնագործարկվող ինքնաձիգներ, դիտարկման սարքեր: Աշտարակները տեղակայվելու են յուրաքանչյուր երեք հարյուր մետրի վրա: Պատի հիմնական «առաքելությունը» լինելու է անօրինական սահմանախախտների արգելք հանդիսանալը: