Ինչու Թրամփը չի կարող հաղթել Կիմ Չեն ԸՆին. CNN-ի անդրադարձը

Ինչու Թրամփը չի կարող հաղթել Կիմ Չեն ԸՆին. CNN-ի անդրադարձը

ԱՄՆ-ում հակված են թերագնաատելու իրենց բոլոր հակառակորդներին, այդ թվում և հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընին, ով, սակայն, մի շարք առավելություններ ունի հենց Դոնալդ Թրամփի համեմատ, գրում է World Policy Institute-ի աշխատակից Ջոնաթան Քրիստոլը՝ CNN-ի համար գրած իր հոդվածում:



Հեղինակի կարծիքով՝ ԱՄՆ-ը սխալմամբ հավատացած է, որ իր բոլոր հակառակորդները խելապակաս են, իռացիոնալ և հիմար: Ամերիկացիները համոզված են, որ ցանկացած այլ ազգ ուրախությամբ կընդունի այն, ինչ ուզում է Վաշինգտոնը, և, երբ որևէ առաջնորդ վարվում է այլ կերպ, ԱՄՆ-ը համարում է, որ այդ առաջնորդի մտածողությունը խախտված է:



«Հյուսիսկորեական առաջնորդը խելապակաս չէ, իռացիոնալ չէ, հավանաբար նաև հիմար: Կիմ Չեն Ըն-ին կարելի է մեղադրել ամենասարսափելի արարքների մեջ, բայց այդ արարքները իշխանության կոնսոլիդացման գործընթացի բաղկացուցիչներն են միայն և լիովին ներդաշնակում են ԿԺԴՀ-ի քաղաքական համակարգին»,- նշել է Քրիստոլը: 



Հեղինակի կարծիքով՝ Թրամփը, ընդհակառակը, մտածողության մեջ երբեք հետևողականություն հանդես չի բերում: Ի տարբերություն Կիմ Չեն Ընի, ով կենտրոնացած է մեկ բանի վրա՝ «ռեժիմի պահպանման», Թրամփը 4-ամյա երեխայի ուշադրություն ունի:



«ԿԺԴՀ առաջնորդը միջազգային արենայում շատ ավելի խելացի խաղացող է, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- եզրակացրել է Քրիստոլը, ով համոզվացած է, որ Կորեական թերակղզու իրավիճակը, որն առանց այն էլ անհանգստացնող էր, Թրամփի առկայությամբ, ով համարյա ոչինչ անել չի կարողանում, դառնում է վախեցնող: