Մակրոնն ընտրել է իր ապագա վարչապետին

Մակրոնն ընտրել է իր ապագա վարչապետին

 



Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակած թեկնածու Էմանուել Մակրոնի ղեկավարած «Առաջ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ Ֆրանսիայի ներկայիս Պնախարար Ժան-Իվ Լը Դրիանը կարող է դառնալ Էմանուել Մակրոնի թեկնածուն նոր վարչակազմում վարչապետի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է BFM TV-ն՝ հավելելով, որ մինչ այդ Մակրոնը զերծ էր մնում որեւէ կոնկրետ անունների հրապարակումից, թեեւ մամուլը գրել էր, որ շրջանառվող ապագա վարչապետերի մեջ կա նաեւ Լը Դրիանի անունը: «Լը Դրիանը լավ վարչապետ կլիներ»,- հեռուստակայանի հեռ զրույցում հայտարարել է Մակրոնի ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները՝ հավելելով, սակայն, որ դա ամեն դեպքում իր անձնական կարծիքն է, իսկ վերջնական խոսք ասելու իրավունքը իրեն չէ, որ պատկանում է: Կաստաները հայտարարել է նաեւ, որ արդեն հաջորդ շաբաթ հենց անցնի պաշտոնի, կնշանակի վարչապետին: