Հյուսիսային Կորեայի քայլերը սպառնում են Ռուսաստանին. Սպիտակ տուն

Հյուսիսային Կորեայի քայլերը սպառնում են Ռուսաստանին. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը համարում է, որ ԿԺԴՀ-ն սպառնում է իր դաշնակիցներին, այդ թվում և Ռուսաստանին և Չինաստանին, և նրանց կոչ է անում ազդել Փհենյանի վրա պատժամիջոցներով, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը:



«Կասկած չկա, որ Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին՝ Ճապոնիային և Հարավային Կորեային և նրանց հարևաններին՝ ներառյալ Չինաստանին և Ռուսաստանին: Մենք տարածաշրջանի բոլոր երկրներին, հատկապես Չինաստանին և Ռուսաստանին, կոչ ենք անում՝ անել ամեն ինչ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ, որպեսզի դրանով օգնեն իրավիճակի լիցքաթափմանը և թերակղզում կայունության հաստատմանը»,- ասել է Սփայսերը: