Ճապոնիայում վթարի ենթարկված ինքնաթիռի երկու ուղեւորի են հայտնաբերել

Ճապոնիայում վթարի ենթարկված ինքնաթիռի երկու ուղեւորի են հայտնաբերել

Ճապոնիայում փրկարարները հայտնաբերել են վթարի ենթարկված ռազմական LR-2 հետախուզական ինքնաթիռում գտնվող երկու զինվորականի: Այս մասին հայտնում է NHK հեռուստատեսությունը, հավելելով, որ ինքնաթիռը պատկանել է Ճապոնիայի ինքնապաշտպանության զինված ուժերին: Ներկայումս երկու զինվորականներն էլ գտնվում են բժիշկների հսկողության ներքո եւ անցնում են անհրաժեշտ ստուգումներ: Նշվում է, որ ավիավթարը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Հոկայդո կղզում, Ասաբու քաղաքի մերձակայքում: Հայտնի է նաեւ, որ ինքնաթիռը թռիչք է իրականացրել Օկադամայից Սապորո ուղղությամբ: