Մահացել է Քրիս Քորնելը

Մահացել է Քրիս Քորնելը

Ինչպես հայտնում է «Արեւելքը», մահացել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ, ամերիկացի հայտնի երաժիշտ, ալտերնատիվ երաժշտության եւ հարդռոքի աստղ Քրիս Քորնելը:



Աշխարհահռչակ երաժշտի ներկայացուցիչ Բրայան Բամփրին հայտարարել է, որ Քորնելի մահը անսպասելի էր: Ըստ հաղորդման, Քորնելը վախճանվել է ԱՄՆ Դիթրոյտ քաղաքում: Նա հիսուներկու տարեկան էր եւ վերջին համերգը ունեցել է մայիսի տասնյոթին: Ի դեպ Քորնելը “Խոստումի” անդրանիկ ցուցադրությանը ներկա է եղել Վատիկանում: