Ղարիբաշվիլին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների մասին

Ղարիբաշվիլին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների մասին

«Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին», հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Նրա խոսքով, Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը համապատասխանում է ողջ Անդրկովկասի շահերին:
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:
Վրաստանը շատ կարևոր, միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո: Ըստ Էության, մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որոնք ընթանում են համապատասխանաբար ՀՀ--ի և Ադրբեջանի միջև, և կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին։