Էստոնիայի լավագույն հետախույզը, պարզվում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է եղել

Էստոնիայի լավագույն հետախույզը, պարզվում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է եղել

Էստոնիայի լավագույն հետախույզ համարվող Վլադիմիր Կուլիկովին մեղադրել են Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ։ Նշենք, որ Կուլիկովը համարվում է Էստոնիայի հատուկ ծառայությունների լավագույն աշխատակիցներից մեկը եւ 1995 թվականին նույնիսկ արժանացել է տարվա ոստիկան կոչման։ 2012-ին առողջական խնդիրների պատճառով նա անցել է հանգստի։ ERR-ը գրում է, որ Կուլիկովը ուժայիններում կարիերան ավարտելուց հետո սկսել է ձյուդոյի մասնավոր դասեր տալ։ Հաճախ այցելել է Ռուսաստան, եւ այդ այցերից մեկի ժամանակ էլ հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Նրան արդեն ձերբակալել են եւ չի բացառվում, որ մեղադրանք ներկայացվի պետական դավաճանության հոդվածով։