Բրիտանացի երգիծաբանը մահացել է ինսուլտի մասին կատակից հետո

Բրիտանացի երգիծաբանը մահացել է ինսուլտի մասին կատակից հետո

Բրիտանացի երգիծաբան Յան Կոգնիտոն մահացել է Բիստերում, գինետներից մեկում իր հերթական ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ «Պատկերացրեք, թե իմ մոտ ինսուլտ է, իսկ երբ կարթնանամ, կսկսեմ խոսել վալոներեն»,- ասել է Կոգնիտոն։ Մի քանի րոպեից նա սկսել է վատ զգալ եւ նստել է, իսկ հանդիսատեսը դա ընդունել է որպես ներկայացման մի մասը։ Շուտով շտապ բուժ օգնության բրիգադ է ժամանել ահազանգից հետո, որը եւ ֆիքսել է, որ Կոգնիտոն մահացել է։ Նա մահացել է սրտի տագնապից։ Նշենք, որ Կոգնիտոն վաթսուն տարեկան էր։ Կոգնիտոն իր կարիերան սկսել է դեռ անցյալ դարի ութսունականների կեսերից, իսկ 1999-ին ստացել է լավագույն սթենդ-ափ երգիծաբանի կոչում Time Out-ի վարկածով։