Մարուքյանը փորձում էր «փչացնել» ուժայինների կադրը

Մարուքյանը փորձում էր «փչացնել» ուժայինների կադրը

Այսօր Դիլիջանում անցկացվում էր «Մտքերի գագաթնաժողովը», որը նախաձեռնել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Գագաթնաժողովին ներկա էին ինչպես դրսից ժամանած հյուրեր, այնպես էլ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ։ Նրանց թվում էին ուժայիններ Արթուր Վանեցյանն ու Վալերիյ Օսիպյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Հակոբ Արշակյանը, պատգամավորներից Լենա Նազարյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը և այլք։ 

Վանեցյանն ու Օսիպյանը նստած էին իրար հետ, փոխվարչապետները՝ իրար հետ, Մարուքյանն էլ հանգրվանել էր Մակունցի ու նախարարների կողքին՝ անմիջապես ուժայինների թիկունքում։ Hraparak.am-ը որոշեց լուսանկարել սևերի դեմ պայքարի լծված Օսիպյանին ու Վանեցյանին։ Այդ ընթացքում վերևի շարքում նստած Էդմոն Մարուքյանը որոշեց «փչացնել» կադրը՝ նրանց հետևից ձեռքով անելով։ Արդյունքում ստացվեց ուժայինների կիսաժպիտ լուսանկար՝ Մարուքյանի բարևի ֆոնին։