Եվրոպան թիկունքից հարվածեց մեզ․ Ալի Խամենեի

Եվրոպան թիկունքից հարվածեց մեզ․ Ալի Խամենեի

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Սայեդ Խամենեին հայտարարել է, որ Եվրոպան թիկունքից հարվածել է Իրանին։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Իրանի գերագույն կրոնապետի կարծիքով Եվրոպան պետք է վճռական կերպով դեմ դուրս գար Միացյալ Նահանգներին՝ պաշտպանելով Միջուկային գործարքի համաձայնագիրը, սակայն նման բան չարեց։ «Եվրոպական երկրները թիկունքից հարվածեցին Իրանին Միջուկային գործարքի համաձայնագրի հարցում»,- ասել է այաթոլլա Խամենեին։ Նա հավելել է, որ Արեւմուտքը տրամադրում է Սաուդյան Արաբիային, որտեղ բռնակալություն է, միջուկային պոտենցիալ, ստեղծում գործարաններ հրթիռներ արտադրելու համար։ «Այս ամենն իհարկե չի նշանակում, որ Իրանն Արեւմուտքի հետ կապերը խզելու է։ Սա նշանակում է, ավելի շուտ, որ Իրանը նրան չպետք է վստահի»,- շեշտել է Իրանի գերագույն կրոնապետը։