Նազենի Ղարիբյանի եւ Վահե Բուդումյանի ծրագրերը ողջամիտ էին

Նազենի Ղարիբյանի եւ Վահե Բուդումյանի ծրագրերը ողջամիտ էին

Մշակութաբան Արա Նեդոլյանը կարծում է, որ մշակույթի նախարարությունը կրթության, գիտության, սպորտի նախարարությանը միավորելուց հետո շատ կարեւոր է, թե ինչպես, ինչ մոտեցումների հիման վրա են զբաղվելու մշակույթով։ 

«Երբ մշակույթի փոխնարարարներն էին Նազենի Ղարիբյանը, Վահե Բադումյանը, նրանց մոտեցումները պարզ էին, շատ դրական էին։ Հիմա կորել է այդ պարզությունը, հիմա պետք է տեսնենք, թե ինչ մոտեցումներ կլինեն, ինչպիսին կլինեն դրանք։ Չկա նախկին ժառանգականությունը, եւ դա շատ տխուր է»,- ասաց Արա Նեդլոյանը՝ հավելելով, որ Նազենի Ղարիբյանի եւ Վահե Բուդումյանի ծրագրերը ողջամիտ էին եւ միտված էին մթնոլորտի առողջացմանը։ 
Ինչ վերաբերում է նորանշանակ փոխնախարարներ Նարինե Թուխիկանին եւ Արա Խզմալյանին, ապա Արա Նեդոլյանն ասաց, որ նրանց չի ճանաչում եւ չգիտի, թե որոնք են նրանց ծրագրերը, մոտեցումները։ 
Նրա կարծիքով՝ պետք է մշակվի  մշակույթի ոլորտը ճգնաժամից դուրս բերելու ռազմավարություն։