Լեւոն Քոչարյանը շատ է հուզվել «Մարտի 1»-ի զոհերի ծնողների խոսքերից. տեսանյութ

Լեւոն Քոչարյանը շատ է հուզվել «Մարտի 1»-ի զոհերի ծնողների խոսքերից. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխան ունեցավ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա ասաց, որ հասկանում է զոհերի հարազատներին, ցավալի կորուստ ունենալը. «Ցավալի է ունենալ կորուստ, հատկապես նման հանգամանքներում, անկեղծ շատ հուզվեցի և հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը չի բացահայտվել։ Կիսում եմ այդ մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունները»։

Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Սարգիս Քլոյանի հայտարարությանը, թե Մարտի մեկի դեպքերի ժամանակ կոտրել են Քոչարյանի ընտանիքին պատկանող «Ռոբերտո» խանութը, ինչու նրանք դատարան չեն դիմել, ասաց, որ այդ խանութը իրենց չի պատկանում։

Մանրամասները՝ տեսանյութում։