Պետրոս Ղազարյանը նախարար կնոջ մեքենայով վթարի է ենթարկվել

Պետրոս Ղազարյանը նախարար կնոջ մեքենայով վթարի է ենթարկվել

Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, Հանրապետության հրապարակում «Հոնդա» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել, ապա փախել դեպքի վայրից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Պետրոս Ղազարյանի ներկայացրած հայտարարագրում նշված չէ, որ տվյալ մեքենան պատկանում է իրեն։

Մենք գրել էինք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մեկ շաբաթ անց, շուրջ 7 մլն ՀՀ դրամով գնել էր «Հոնդա» մակնիշի էլեկտրոմոբիլ։