Թուրքական իշխանությունների որոշումը կվիճարկեն փաստաբանները

Թուրքական իշխանությունների որոշումը կվիճարկեն փաստաբանները

Թուրքիայի Պետխորհուրդ ներկայացվել է հայց ընդդեմ այն որոշման, ըստ որի, արգելվում է բողոքի ակցիաների իրականացման ժամանակ ոստիկանների կողմից ցուցարարների դեմ իրականացվող գործողություններում նկարահանել կամ ձայնագրել ոստիկանին: Այս մասին հայտնում է FOX TV-ն: Բողոքը ներկայացվել է Անկարայի եւ Դիարբեքիրի փաստաբանների կոլգիաների կողմից:

Բողոքը ներկայացրած ցուցարարները կարծում են, որ այդ որոշումը խախտում է մարդու հիմնական ազատություններն ու իրավունքները, մասնավորապես, սեփական իրավունքների պաշտպանության եւ ապացույցների հայթայթման իրավունքը, որոնք քրեադատավարական օրենսդրությունում ամրագրված է հարյուրավոր տարիներ, ինչպես նաեւ` մարդու եւ քաղաքացու` տեղեկատվության փոխանակության եւ պաշտպանված լինելու իրավունքները: Փաստաբանները կարծում են, որ այս որոշմամբ, վերազանցվում են պաշտոնատար անձանց իրավունքները: