«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենն ազատ արձակվեց

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենն ազատ արձակվեց

«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ում բերման էին եթնարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ազատ արձակվեց։

Նա ազատ արձակվեց այն բանից հետո, երբ վերջինիս այցելել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: 

«Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել էր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը  2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. որոշման հետ աշխատակազմը համաձայն չէր:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարություն էր տարածվել, որ Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: