Խորվաթիա-Հայաստան խաղին ընդառաջ․ մեր ընտրանին՝ ընդդեմ աշխարհի փոխչեմպիոնների

Խորվաթիա-Հայաստան խաղին ընդառաջ․ մեր ընտրանին՝ ընդդեմ աշխարհի փոխչեմպիոնների

Հայտնի է, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում Վելիկա Գորիցա քաղաքում մրցելու է Խորվաթիայի ընտրանու դեմ։ Արդեն հայտնի է, թե թիմերը ինչ գույնի մարզաշապիկներով են դուրս գալու խաղադաշտ։ Հայաստանի հավաքականը հանդես կգա իր երկրորդ՝ սպիտակ մարզաշապիկով, Խորվաթիայի ընտրանու ֆուտբոլիստները սև մարզաշապիկներով հանդես կգան։

Հայաստանի ու Խորվաթիայի ազգային հավաքականներն առաջին անգամ են հանդիպելու միմյանց։ Հայաստանն ու Խորվաթիան Աշխարհի 2022 թվականի առաջնության նախընտրական տուրերի շրջանակում երեք հանդիպում են անցկացրել ։ Հայերը 100 տոկոսանոց արդյունքով իրենց խմբի առաջատարն են, իսկ Խորվաթիան իր խմբում երեք խաղից միայն երկուսում է  հաղթել , իսկ Սլովենիայից՝ կրել պարտություն։ 

Ընդհանրապես ընկերական հանդիպումները պաշտոնական լուրջ մրցաշարերից առաջ լավ հնարավորություն են տալիս հավաքականների մարզիչներին գնալ փորձարկումների, հասկանալ՝ որտեղ են թերանում, ինչ խնդիրներ ունեն, դաշտի որ հատվածում առավելություն ունեն և այլն։ Հաշվի առնելով, որ առաջևում  Եվրոպայի առաջնությունն է, պարզ է, որ Հայաստանի հավաքականի այսօրվա մրցակիցը դաշտ է դուրս գալու՝ առաջինը հենց Եվրոյին պարտաստվելու համար։

Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ամեր Մաչիչը և Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան է Իգոր Պայաչը Խորվաթիայից։  Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ՝ 20։00-ին։

Քիչ առաջ հայտնի է դարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը այս խաղի համար։

Հայտացուցակը՝ ստորև լուսանկարում։