Բլոգերը նիհարել է 69 կիլոգրամ եւ կիսվել է հաջողությամբ

Բլոգերը նիհարել է 69 կիլոգրամ եւ կիսվել է հաջողությամբ

Ճապոնացի բլոգերը, ով հանդես է գալիս Ruibosu կեղծանունով, նիհարել է 69 կիլոգրամովեւ կիսվել է իր հաջողության գաղտնիքով։ Այս մասին հայտնում է LADbible-ը։ Տղամարդը նախկինում կշռել է 137 կիլոգրամ։ Ինչ որ պահի նա որոշել է կարգավորել քաշը։ Նա հրաժարվել է վնասակար սնունդից եւ սկսել է զբաղվել սպորտով։ Սկզբում ունեցել է դժվարություններ՝ սպորտային վարժությունները կատարելիս, սակայն հետո արդեն սկսել է հաղթահարել դժվարությունները եւ բարդացնել պարապմունքները։ Շուտով նա սկսել է պարապել նաեւ մարտարվեստով։ Արդյունքում նա նիհարել է 69 կիլոգրամով եւ ձեռք է բերել մարզված կազմվածք։ Այս ամենի մասին էլ նա պատմել է իր յութուբյան բլոգում։