Ավտոբուսում ես հայհոյեցի տիկնոջը, ինքն էլ ինձ հայհոյեց. Մարինե Պետրոսյան

Ավտոբուսում ես հայհոյեցի տիկնոջը, ինքն էլ ինձ հայհոյեց. Մարինե Պետրոսյան

Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի տիկին քաղցր ժպտաց ինձ ավտոբուսում։ Ծանոթ չէինք բայց ճանաչել էր և հարցրեց՝ ի՞նչ նորություն կա Մարինե Պետրոսյանից։

Ասեցի՝ Մարինեի նոր գիրքը լույս կտեսնի շուտով։ Հարցրեց՝ ի՞նչ ա կոչվելու։ Ասեցի՝ Հայրենիք։

Զրուցեցինք մի պուճուր։ Ու ես հայհոյեցի տիկնոջը։

Հա, հայհոյեցի։

Որովհետև տիկինը քաղցր ժպիտով ինձ ասեց, թե մենք լավ պետություն ունենք վերջապես և մեր հայրենիքը հիմա ազատ ա ու երջանիկ։

Ու ես հայհոյեցի տիկնոջը։ Ինքն էլ ինձ հայհոյեց։

Իսկ ավտոբուսը լուռ լսում էր։

Վարորդն էլ ասեց՝ մի՛ հայհոյեք»։