Ուսապարկային տեսաբանը և չօրհնված ոտքը

Ուսապարկային տեսաբանը և չօրհնված ոտքը

Եռաբլուրը, մեր հերոսների, նշանավոր մարդկանց դիմաքանդակները, այսօր էլ Հիսուսի արձանը պղծելուց հետո մտածում եմ՝  ի՞նչ է մնում, որ չեն ավերել վերջին 4 տարիների ընթացքում։ Բոլոր պղծողները գժեր, անմեղսունակներ դուրս եկան։ Երբեմն զարմանում ես՝ այդքան գիժ, անմեղսունակ որտեղի՞ց ծլեցին հայոց բարեբեր հողում։ Կամ  ու՞ր էին այդ գժերը 30 տարի, ինչու՞ չէր պղծվում Եռաբլուրը, մեր հերոսների շիրիմները։ Ինչու՞ այն արժեքները, որոնք վեհ էին հայ ժողովրդի համար, համընթաց պղծումներին՝  ոչնչանում են։ Ի՞նչ ներքին կապ կա դրանց մեջ։

Ու այս տխուր ֆոնի վրա, երբ փորձում ես մտքիցդ ջնջել Նիկոլ Փաշինյանի չօրհնված ոտքը, որ անեծք դարձավ հայի համար,  կարդում եմ ուսապարկային տեսաբան Վահագն Ալեքսանյանի գրառումը․ 
«Սիրելի քաղաքացի, քեզ փորձելու են համոզել, որ դու սխալվել ես»։

Պատկերացնու՞մ եք, Արցախի 75 տոկոսը հանձնած, Հայաստանը սպառնալիքի տակ դրած, տասնակ հազարավոր երիտասարդների զոհած, խեղանդամ դարձրած ուսապարկային տեսաբանը մտածում է, թե դեռ համոզել է պետք, որ այս իշխանությունը հայ ժողովրդի, Հայաստանի համար գործող ռումբ է, որ ամեն պահ կարող է պայթել։ Ու այս ողբերգությունը սխալվել է համարում։ Հայ ժողովրդի եղեռնն անգամ նման մարդիկ  սխալվել կարող են համարել։ Մարդիկ կան դեռ խաբված են ու «նրանց վրա դեռ շարունակում են 2018-ի խաղը»։