Դեռահասը խանութից շոկոլադ է գողացել, ապա՝ ինքնասպան եղել 

Դեռահասը խանութից շոկոլադ է գողացել, ապա՝ ինքնասպան եղել 

13-ամյա դեռահասը ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ խանութից շոկոլադ է գողացել եւ այդ մասին իմացել են ծնողները։ Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։  Պարբերականի զրուցակիցը պատմել է, որ երեք դեռահաս տղաներ որոշել են շոկոլադ գողանալ խանութից, գրազի դիմաց։ Խանութի անվտանգության աշխատակիցները կանչել են ծնողներին եւ տեղեկացրել կատարվածի մասին, որին էլ հետեւել է արդեն դեռահասի ինքնասպանությունը։