Ինչու է փոխվել Աշխարհի առաջնության խաղերի ժամանակացույցը․ ինչու են միմյանց զուգահեռ խաղալու

Ինչու է փոխվել Աշխարհի առաջնության խաղերի ժամանակացույցը․ ինչու են միմյանց զուգահեռ խաղալու

Կատարում այսօր մեկնարկելու է Աշխարհի ընթացիկ առաջնության երրորդ տուրը։ Առաջնության բացման խաղից բացի, որը մեկնարկեց Երևանի ժամանակով 20։00-ին, առաջնության առաջին երկու տուրերի բոլոր հանդիպումները մեկնարկում էին ժամը 14։00-ին, 17։00-ին, 20։00-ին ու ուշ երեկոյան՝ 23։00-ին։ Այսօրվանից սկսած առաջնության երրորդ տուրի բոլոր հանդիպումների ժամանակացույցը փոխվում է։

Այսուհետ երրորդ տուրի հանդիպումները մեկնարկելու են 19։00-ին ու 23։00-ին։ Ի դեպ, թեպետ ամեն օր կրկին տեղի են ունեալու 4 հանդիպում, սակայն դրանցից երկուսը միմյանց զուգահեռ լինելու են մեկ ժամի, մյուս երկուսը՝ այլ։ Օրինակ՝ այսօր կայանալիք Էկվադոր-Սենեգալ և Նիդերլանդներ-Կատար հանդիպումները մեկնարկելու են միմյանց զուգահեռ, ժամը 19։00-ին, իսկ Իրան-ԱՄՆ ու Ուելս-Անգլիա ժամը 23։00-ին։

Նշենք, որ երրորդ տուրը հավաքականների համար խմբային փուլի արգելքի հաղթահարման հարցում վճռորոշ ու վերջին տուրն է։ Այս տուրի ավարտից հետո հայտնի կդառնան, թե որ հավաքականներն ի վերջո ապահովեցին իրենց տեղերը 1/8 եզրափակչում։ Իսկ նույն խմբի երկու հանդիպում զուգահեռ են անցկացվում, որպեսզի հավաքականների միջև բացառվի ցանկացած տեսակի պայմանավորվածություն և այլն։