Զախարովան Հայաստանի հարցով կրկին մեղադրել է ԵՄ-ին

Զախարովան Հայաստանի հարցով կրկին մեղադրել է ԵՄ-ին

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նրա խոսքով հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդությունը բացարձակապես քաղաքականացված բնույթ ունի։ 

«Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,-նշել է Զախարովան:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ևս նման կարծիք էր հայտնել՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է դուրս մղել Մոսկվային հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացից։