Իրանի հետ օդային սահմանը չփակելու արդյունքը

Իրանի հետ օդային սահմանը չփակելու արդյունքը

Փետրվարի 29- մարտի մեկի  լույս առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնբերման առաջին դեպքի մասին։ Իրականում՝ արդեն երեկ բժշկակական շրջանակների տարբեր անձինք նշում էին նույն թիվը՝ 3 հիվանդ՝ երկուսը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մեկը՝ Գյումրիում և նշում էին, որ վիրուսը Հայաստանում է արդեն 2 շաբաթ։

Սպասվում էր, որ դրա մասին կհայտարարվի երկուշաբթի, սակայն, փաստորեն, ասացին կիրակի առավոտյան։ Այսօր արդեն մի ընթերցող առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի առաջարկներով նյութի տակ գրել էր՝ Արսեն Թորոսյանը պետք է հրաժարական տա։

Հիշեցնենք, որ հիվանդները Հայաստան են ժամանել Թեհրանի չվերթով, մեր իշխանությունները մի զարմանալի որոշում էին ընդունել՝ փակելով ցամաքային սահմանը Իրանի հետ, այն էլ՝ միայն մարդատարների համար, իսկ օդայինը՝ բաց թողել, որով էլ կորոնավիրուսը ներթափանցել է Հայաստան։