Ովքեր են մոլորակի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստներն ու մարզիչները

Ովքեր են մոլորակի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստներն ու մարզիչները

«Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսին 2018-19 սեզոնի համար ճանաչվել է մոլորակի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստը։ Ինչպես հայտնում է France Football-ը, Մեսսիի ընդանուր եկամուտը տարեկան կտրվածքով կազմել է 130 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում իտալական «Յուվենտուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն է։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 113 միլիոն եվրոյով։ Հնգյակում են նաեւ Նեյմարը՝ 91,5 միլիոն եվրո տարեկան եկամտով, Անտուան Գրիզմանը 44 միլիոն եվրո եկամտով եւ Գարետ Բեյլը՝ 40,2 միլիոն եվրո եկամտով։ Իսկ ահա մարզիչներից ամենաբարձր աշխատավարձ ստացողը մադրիդյան «Աթլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն է։ Նրա տարեկան եկամուտը 2018-19 սեզոնի համար կազմելու է 41 միլիոն եվրո։ Բարձր վարձատրություն ունեցող մարզիչներից են նաեւ Ժոզե Մոուրինյոն՝ տարեկան 31 միլիոն եվրո, Թիերի Անրին՝ 25,5 միլիոն եվրոն եւ Հոսեպ Գվարդիոլան ու Էռնեստո Վալվերդեն՝ համապատասխանաբար՝ 24 եւ 23,5 միլիոն եվրո տարեկան եկամտով։