Դեսպանը ռազմական կործանիչ ինքնաթիռներն անվանել է թանգարանային նմուշներ

Դեսպանը ռազմական կործանիչ ինքնաթիռներն անվանել է թանգարանային նմուշներ

Կոլումբիայում ամերիկյան դեսպան Քեյվին Ուիտակերը հայտարարել է, որ Վենեսուելա ժամանած ռուսական ռազմական ինքնաթիռները որեւէ վտանգ չեն ներկայացնում իրենցից, քանի որ չափազանց հին են։ «Նման տարիքի ինքնաթիռները սադրանք լինել չեն կարող եւ ավելի շատ կարելի է դրանք որակել որպես թանգարանային նմուշներ»,- RCN-ի փոխանցմամբ ասել է դեսպան Ուիտակերը, հավելելով, որ Միացյալ Նահանգները ռուսական կործանիչների առկայությունը Վենեսուելայում ֆիքսել է սկսած անցյալ դարի 80-ական թթ։ Այդուհանդերձ դեսպանը նկատել է, որ ռուսական կործանիչների ժամանումը Վենեսուելա իր մեջ ունի որոշակի ուղերձ։