Քաղաքապետարանում մի շարք պաշտոններ են բաժանվել

Քաղաքապետարանում մի շարք պաշտոններ են բաժանվել

Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստն է մեկնարկել, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ նախ տեղեկացնել նոր նշանակումների մասին։ Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։ Տիկին Լիլիթ Յավուրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Անդրանիկ Սեդոյանն էլ նշանակվել է «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Բոլորոիդ շնորհավորում եմ, հարգելի գործընկերներ»,- ասաց Տիգրան Ավինյանը։