20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Հուլիսի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 20-ամյա Գոռ Կ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: