Փորձել են պայթեցնել Վարդենիսի ոստիկանության բաժանմունքը

Փորձել են պայթեցնել Վարդենիսի ոստիկանության  բաժանմունքը

Մեր տեղեկություններով՝ այսօր երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել։ Անհայտ անձը կամ անձիք նռնակով փորձել են պայթեցնել ոստիկանության շենքը։ Շենքը բավականաչափ  վնասվել է։ Բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել։

Նշենք, որ այս պահին էլ տեղում աշխատում են  իրավապահները։