Շարքայինը հափշտակել է զորամասի ԱԿ-74 ինքնաձիգն  ու վաճառել

Շարքայինը հափշտակել է զորամասի ԱԿ-74 ինքնաձիգն  ու վաճառել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Հայկազ Բաղդասարյանի քրեական գործով դատաքննությունը։

Նրան աաջադրված մեղադրանքի համաձայն՝  հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային,շահադիտական դրդումներով, Բաղդասարյանն ապպօրինի կերպով հափշտակել է զորամասի հաշվեկշռում գտնվող, ակոսափող հրազեն հանդիսացող ԱԿ-74 տեսակի ինքնաձիքն ու ռազմամթերք հանդիսացող՝ թվով 118 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները,ապօրինի կերպով պահել է դրանք տվյալ վաշտի պահեստանոցում,ապա շարքային Գ.Սարդարյանի օժանդակությամբ՝վաճառել դրանք: