ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին

Ռուսաստանը կգնահատի Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազայի կառուցման ռիսկերը և դրանք հաշվի կառնի ռազմական պլանավորման ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը Արևելյան Եվրոպայում և Սևծովյան տարածաշրջանում ուղղված է դաշնակիցներին Ռուսաստանի հետ հավանական բախման նախապատրաստելուն։

Արևելյան Եվրոպայում և Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործունեությունը սադրիչ է և լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար, հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Ռումինայում կկառուցվի ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ամենախոշոր ռազմակայանը։