Բայդենը մտադիր է լուրջ զրույց ունենալ Ծինփինի հետ

Բայդենը մտադիր է լուրջ զրույց ունենալ Ծինփինի հետ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է նախազգուշացնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական ներկայության հնարավոր ընդլայնման մասին՝ Չինաստանից եկող սպառնալիքների սրման պատճառով։ Այս մասին ճեպազրույցում ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա կարծիքով՝ Չինաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համար, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։