Պիզելին բրազիլական հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին

Պիզելին բրազիլական հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիս ,բրազիլացի Մարկոս Պիզելին Արցախում ընթացող պատերազմի մասին խոսել է բրազիլական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերի ժամանակ։ Այս մասին տեղեկանում են ֆուտբոլիստի ինստագրամում հրապարակված լուսանկարից։ Առայժմ հարցազրույցը հասանելի չէ։

Հիշեցնենք, որ Մարկոսը բազմիցս  է նշել, որ իրեն կիսով չափ հայ է համարում, քանի որ երկար տարիներ է անցկացրել թե Հայաստանի առաջնությունում, թե Հայաստանի ազգային հավաքականի կազմւոմ։

«Երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու հավաքականի գլխավոր մարզիչն ինձ առաջարկեցին հանդես գալ ազգային թիմում, ես միանգամից ընդունեցի այդ առաջարկը, քանի որ լավ էի հասկանում՝ Բրազիլիայի հավաքականում խաղալը շատ դժվար է լինելու։ Հայերը ինձ հնարավորություն տվեցին։ Կարելի է ասել, որ ես հարազատ եմ դարձել հայ ժողովրդի համար: Ես խոսում եմ հայերեն, ունեմ բազմաթիվ հայ ընկերներ»,- ժամանակին  հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Պիզելին։