Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում զանգվածային ձերբակալությունների մասին (տեսանյութ)

Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում զանգվածային ձերբակալությունների մասին (տեսանյութ)

Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին, կարող է 1-2-ի մասով թիվն այլ լինել, քանի որ հնարավոր է՝ նույն մարդու մասով մեկից ավելի ահազանգ է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Վերջինս հայտնեց, որ  ուղևորվում է ՔԿ, քանի որ առավոտյան ՀՀ տարբեր բնակավայրերից տեղեկություններ են ստացվել, որ մարդկանց ձերբակալում ու բերում են ՔԿ։

Մելիքյանը նշեց, որ մարդկանց ձերբակալել են Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում, իսկ ոստիկանների վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվում։ 

«Նրանց հավանաբար պարգևատրում են, պաշտոններն են բարձրացնում»,– նշեց իրավապածտպանը։

Մանրամասն՝ տեսանյութում։