Ռուսական Բելգորոդը կրկին գնդակոծության տակ է․ զոհեր կան

Ռուսական Բելգորոդը կրկին գնդակոծության տակ է․ զոհեր կան

Ռուսական Բելգորոդը կրկին կրակի տակ է, հայտնում են լրատվամիջոցները։ Արկերից մեկն ընկել է ավտոկայանատեղիում, ինչի հետևանքով մի քանի մեքենաներ այրվել են։ 

Ուկրաինական զինուժի արձակած մեկ արկ էլ ընկել է քաղաքի առանձնատներից մեկի վրա, արդյունքում՝ հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Հաղորդվում է առնվազն երեք զոհի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առավոտյան Բելգորոդի մարզում ոչնչացվել է 9 ռեակտիվ հրթիռ։