Արթուր Վարդանյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, Վահան Շիրխանյանը 2 հոդվածով արդարացվեց

Արթուր Վարդանյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, Վահան Շիրխանյանը 2 հոդվածով արդարացվեց

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով այսօր դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է դատավճիռը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ամբաստանյալներից Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ դատարանը վերջնական պատիժ է նշանակել Վարդանյանի նկատմամբ 9 տարի ժամկետով։ 

Գործով անցնող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին դատարանը 2 հոդվածով արդարացրել է, մեկ հոդվածով կիրառել է համաներում։

«Այս գործով առերեւույթ պատվիրատու անցնող հոգևորականի նկատմամբ կայացվեց 9 տարվա ազատարկման որոշում, սակայն փորձաշրջան նշանակվեց։ Արթուր Վարդանյանի  դեպքում դատարանը գտել է, որ ապացուցված են մեղսագրված հոդվածները»,-ասաց փասաբանը։

Դատական ակտը կողմերը դեռեւս ամբողջությամբ չեն ստացել, փաստաբանը նշում է, որ դրանց կծանոթանա, դիրքորոշում կհայտնի, այնուամենայնիվ, կարծում է, որ դատական ակտը կբողոքարկվի․ «Իշխանության յուրացման եւ եւ հանցավոր հանցագործության վերաբերյալ հոդվածներն անհեթեթություն եմ որակում։ Վերջնական գնահատականս կտամ, երբ դատական ակտը կլինի։ Սակայն, այն արդարդատությունը, որը պատկերացնում էի՝ տեղի չունեցավ»։

Հիշեցնենք, որ գործով անցնող 20 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության, զինված խմբի անդամները նպատակ են ունեցել իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրել ու կամ բռնություն գործադրելու սպռանալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձիք բացահայտվել ու 2015թ-ի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։