Թուրքիան եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի Սիրիայի սահմանին

Թուրքիան եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի Սիրիայի սահմանին

Թուրքիան եւ Միացյալ Նահանգները պայմանավորվել են Անկարայի կողմից վերահսկվող անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին, ըստ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը։

Ըստ վերջինիս խոսքերի, անվտանգության գոտին կունենա 444 կմ ձգվածություն եւ կխորանա 32 կմ տարածքում։ Այն կներառի Արեւելյան Եփրատն ամբղջությամբ՝ Էր-Ռաքքա եւ Դեյր էզ-Զոր նահանգներով։ Աքթայը մանրամասնել է, որ պայմանավորվածությունը միայն բանավոր է, սակայն դա չի նշանակում, որ համաձայնություն այդ հարցով չի կայացել։