Եվրոպայում կորոնավիրուսային պանդեմիայի պիկը դեռ վրա չի հասել

Եվրոպայում կորոնավիրուսային պանդեմիայի պիկը դեռ վրա չի հասել

Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի եվրոպական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի պիկը Եվրոպայում դեռ վրա չի հասել։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։

Ըստ հայտարարության, կորոնավիրուսի հետեւանքով մահացության եւ վիրուսի հետ կապված մյուս ցուցանիշները բավական բարձր են ողջ Եվրոպայում, ներառյալ Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Մալթան, Իսպանիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան, քան սպասելի էր։ Հիմնական թիրախում 65-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներն են։ Ու չնայած Իտալիայում եւ Ավստրիայում մահացությունը նվազել է, սակայն չկա որեւէ ցուցիչ, որ պիկին արդեն հասել են եւ սկսվելու է նահանջը։ Ըստ այդմ էլ, անկախ այն հանգամանքից, թե մտցված խիստ սահմանափակումները որքան վնաս կարող են հասցնել տնտեսություններին, դրանց չեղարկման մասին խոսելը չափազանց կանուխ է։