Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը կկալանավորվի

Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը կկալանավորվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: