Հայտնի են աշխարհի ամենաթանկ քաղաքները

Հայտնի են աշխարհի ամենաթանկ քաղաքները

Economist Intelligence Unit հանդեսի մասնագետները կազմել են աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը։ Ինչպես հայտնում է Bloomberg հանդեսը, ըստ այդ վարկանիշային ցանկի, աշխարհի ամենաթանկ քաղաքներ են համարվել՝ Սինգապուրը, Փարիզը Հոնգկոնգը։ Ապա գալիս են Ցյուրիխն ու Օսական։ Տասնյակում են նաեւ Նյու Յորքը, Կոպենհագենը, Սեուլը, իսկ տասնյակը փակում են Լոս Անջելեսն ու Թել-Ավիվը։ Իսկ ահա աշխարհի ամենաէժան քաղաքներն են Կարակասը, Դամասկոսը, Տաշքենդը, Ալմաթին եւ Բանգալորը։