Կրեմլը պետք է «լուրջ միջոցներ» ձեռնարկի Երևանի դեմ․ Մարկովի զառանցանքը

Կրեմլը պետք է «լուրջ միջոցներ» ձեռնարկի Երևանի դեմ․ Մարկովի զառանցանքը

Կրեմլը պետք է «լուրջ միջոցներ» ձեռնարկի Երևանի դեմ․ Մարկովի զառանցանքը
Կրեմլը պետք է «լուրջ միջոցներ» ձեռնարկի Հայաստանի դեմ. այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետությամբ։

«Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը։ Նրանք վկայակոչել են իրենց մասնակցության սառեցմանը։ Միգուցե ժամանակն է, որ Ռուսաստանը ավելի լուրջ միջոցներ ձեռնարկի և դադարի մտածել, թե ինչ է «խզվելու»,– գրել է քաղաքագետը Telegram-ի իր ալիքում։

Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ «Crocus City Hall»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը կազմակերպությանը երկրի մասնակցության սառեցման պատճառով։

Նրա խոսքով, մերժումը պայմանավորված է բացառապես ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներով։
Միաժամանակ, նա հիշեցրեց է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Telegram-ի իր ալիքով ցավակցություն է հայտնել ողբերգական իրադարձության կապակցությամբ, իսկ խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ելույթ ունենալով Ժնևում Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում, դատապարտել է ահաբեկչությունը։