Ո՞ր դեպքում Պուտինին կհրավիրեն G20-ին․ Մակրոնն է խոսել

Ո՞ր դեպքում Պուտինին կհրավիրեն G20-ին․ Մակրոնն է խոսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրավիրվել նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե միջոցառմանը մասնակցող բոլոր երկրները համաձայնեն։  Այս մասին Բրազիլիա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է DW-ն։

Մակրոնի խոսքով՝ քսան արդյունաբերական երկրների միավորման նպատակը մյուս 19 երկրների հետ կոնսենսուսի հասնելն է՝ դա կլինի բրազիլական դիվանագիտության խնդիրը։

Նա հիշեցրել է, որ հրաժարվել է Պուտինին 2019 թվականի օգոստոսին Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին հրավիրելու մտքից հենց Յոթնյակի խմբում այս հարցում կոնսենսուսի բացակայության պատճառով՝ փոխարենը կազմակերպելով առանձին հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ։