Պարկինսոնի հիվանդությունը սկսում է տարածվել

Պարկինսոնի հիվանդությունը սկսում է տարածվել

Ամերիկացի եւ հոլանդացի գիտնականները հայտարարել են, որ մոտ ապագայում աշխարհում կարող է սկսվել Պարկինսոնի հիվանդության համաճարակ, ինչը պայմանավորված է ինչպես ժողովրդագրական, այնպես էլ այլ գործոններով։ Այս մասին հայտնում է IOS Press-ը։ Ըստ հրապարակման, նյարդային համակարգի խանգարումները հանդիսանում են հիմնական պատճառներից մեկը հաշմանդամության՝ ժամանակակից աշխարհում, իսկ առավել տարածված տեսակը հանդիսանում է վերջին տարիներին Պարկինսոնի հիվանդությունը։ Դեռեւս անբուժելի այս հիվանդությունը առաջացնում է նեյրոնների մահացություն եւ բերում մի շարք խանգարումների։ 1990-2015 թթ ընթացքում այս հիվանդությամբ տառապողների թիվը գերազանցել է վեց միլիոն մարդը եւ արդեն 2040 թվականին, այդ թիվը կհասնի տասներկու միլիոնի։Մասնագետները նշում են, որ Պարկինսոնի հիվանդության տարածմանը նպաստում են նաեւ շրջակա միջավայրում առկա լուծիչները, պեստիցիդները եւ ծանր մետաղները։ Կա իհարկե նաեւ այն վարկածը, որ այս հիվանդությունը առաջանում է չծխողների մոտ, սակայն այն չի հաստատվել կամ հերքվել։