Անձանց, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում, պետք է խրախուսել

Անձանց, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում, պետք է խրախուսել

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը առաջարկում է․

«Փոքրիկ Հայաստանում 235 վիրուսակիր՝ ահռելի թիվ է: Եվ եթե նկատի ունենանք, որ «Մենք ամեն ինչ գիտենք...» ժողովուրդ ենք և երբեք ոչ մի կանոնի ենթարկվել չգիտենք, տարածվելը օրերի խնդիր կարող է լինել: Եվ նաև... կառավարությանը ոչ մի խորհուրդ տալու ցանկություն չունենալով հանդերձ, պիտի ասեմ, որ այն անձինք, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում և այլ ռիսկային գոտիներում և գործի բերումով ստիպված են շփվել լայն զանգվածների հետ պետք է, անհրաժե'շտ պետք է դրամական պարգևատրումներ ստանան: Մինչև հիմա ինչքան որ չաշխատելու համար պարգևավճարվածներ կան նրանցից ետ հավաքեք ու տվեք էս ջահելներին, որ իրենց կյանքը վտանգելով սպասարկում են մարդկանց»։

Դերասանուհին գրառմանը կցել է նաև Ռոբերտ Դե Նիրոյի ուղերձը, որում լեգենդը կոչ է անում մարդկանց պաշտպանել իրենց և մեկը մյուսին։